Հունվարի 15-ից ռուսական «Իկար» ավիաընկերությունը (Pegas Fly) կբացի լրացուցիչ չվերթ՝ Երևան — Նիժնի Նովգորոդ — Երևան երթուղով:
Ըստ Նիժնի Նովգորոդի «Ստրիգինո» միջազգային օդանավակայանի տեղեկատվության՝ Embraer 190 ինքնաթիռները չորեքշաբթի օրերը կթռչեն Երևանից՝ տեղական ժամանակով 07:00-ին, իսկ Նիժնի Նովգորոդից մեկնումը կլինի Մոսկվայի ժամանակով 09:50-ին:
Հիշեցնենք, որ Ավիաընկերությունը 2019 թվականի նոյեմբերի 2-ից կանոնավոր թռիչքներ է իրականացնում Երևան — Նիժնի Նովգորոդ — Երևան երթուղով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



