Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը հիշելի անցյալում ավելի լավ վիճակում երբեք չի եղել: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2018-ի մայիսին, երբ պաշտոնական այցով գտնվում էի Թբիլիսիում, ինձ համար ամոթալի էր իմանալ, որ վրացի վարորդները հրաժարվում են զբոսաշրջիկներին Հայաստան բերել, պատճառաբանելով, թե իրենց ավտոբուսները ջարդվում են հայաստանյան ճանապարհներին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ Թբիլիսիից վերադառնալուց հետո խնդիր է դրել կարգի բերել Բագրատաշեն-Երևան ավտոճանապարհը:
«Այսօր այդ ճանապարհով հասա Նոյեմբերյան ու կարող եմ արձանագրել, որ Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը հիշելի անցյալում ավելի լավ վիճակում երբեք չի եղել»,- ընդգծել է ՀՀ վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, տրանսպորտի ոլորտի նախկին և ներկա նախարարներ Հակոբ Արշակյանին և Սուրեն Պապիկյանին՝ հանձնարարականը բարձր մակարդակով կատարելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







