Երևանում գրանցվել է դեպի Ստամբուլ առաջին չվերթը: Flyone Armenia ինքնաթիռով Թուրքիա կմեկնի 65 ուղևոր։
Թուրքական Pegasus-ը շաբաթական 3-ական անգամ կթռչի ամեն ուղղությամբ՝ Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի օդանավակայանից Երևան՝ երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին, հակառակ ուղղությամբ՝ երեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։ Տոմսերը՝ 60-70 եվրո։
Հայկական Flyone-ը Երևանից Ստամբուլ կմեկնի երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։ Տոմսերը՝ 39 եվրո։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







