Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրեց, որ ճշտվում է կործանված ուկրաինական «Boeing 737» ինքնաթիռում ՀՀ քաղաքացիների առկայությունը։
Հիշեցնենք, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից ոչ հեռու կործանվել է ուկրաինական «Boeing 737» ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է TASNIM գործակալությունը։
Ինքնաթիռը կործանվել է թռիչքից անմիջապես հետո։ Որպես ավիավթարի նախնական վարկած՝ նշվում են տեխնիկական թերությունները։
Ինքնաթիռում եղել է 180 ուղևոր։ Վթարի մանրամասները ճշտվում են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







