Մերձավոր Արևելքում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների պատճառով Երևանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես կասեցրել է արտոնագրերի հետ կապված որոշ ծառայություններ։ Այս մասին հայտնում էՀայաստանում ԱՄՆ դեսպանատունը։
Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ոչ-ներգաղթային արտոնագրերի հարցազրույցների պարագայում անհրաժեշտ է շարունակել ստուգել հարցազրույցների նշանակման կայքը՝ հարցազրույցի նոր օր վերցնելու համար։
«Եթե ձեր հարցազրույցի նոր օր է նշանակվել դեսպանատան կողմից, դուք էլ․ փոստով նամակ կստանաք հարցազրույցի օր վերցնելիս ձեր տրամադրած էլ․ փոստի հասցեին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ներգաղթային արտոնագրերի հարցազրույցների պարագայում դեսպանատունը կվերանշանակի հարցազրույցի օրն առաջին հնարավորության դեպքում և նոր տեղեկատվություն կտրամադրի նշած էլ․ փոստի հասցեով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







