Լեհաստանի Հանրապետության Վելիկոպոլսկոե և Լյուբլինսկոե մարզերում արձանագրված թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով հունվարի 10-ից արգելվում է Լեհաստանի նշված մարզերից կենդանի թռչնի, թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը Հայաստան:Այս մասին տեղեկատվություն է հրապարակվել ՀՀ Գյուղատնտեսության նախարարության աննդամթերքի անվտանգության պետական ծառայության կայքում:
Նշենք, որ այսպիսի սահմանափակման հիմք է հանդիսացել հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) հրապարակած տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ Լեհաստանում հաստատվել են թռչնագրիպի դեպքեր: Չորս ֆերմայում արդեն սատկել է մոտ 40,000 թռչուն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







