Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության սուլթան Հայթամ բին Տարեկ բին Թայմուրին Օմանի Սուլթանության սուլթան Կաբուս բին Սաիդի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Օմանի Սուլթանության սուլթան Կաբուս բին Սաիդին այն առաջնորդներից էր, ով իր իմաստուն ու հավասարակշռված գործունեությամբ ջանք չի խնայել տարածաշրջանային ու միջազգային խաղաղության ու կայունության ամրապնդման ուղղությամբ:
Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, ընտանիքի անդամներին և Օմանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով ոգու արիություն ու համբերություն»:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին երկարատև հիվանդությունից հետո մահացել է Օմանի սուլթան Կաբուս բեն Սաիդ ալ Սաիդը, ով երկիրը ղեկավարում էր 1970 թվականից:
Սուլթանը ժառանգներ չունի, ուստի նրա զարմիկը` Հայսամ բեն Թարեք ալ Սաիդ, որը Օմանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարն է, նշանակվել է Օմանի նոր սուլթան։ա
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







