Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:51

Այսօր Ռուբեն Մաթևոսյանը տոնում է ծննդյան 79-ամյակը

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, երգիչ Ռուբեն Մաթևոսյանն այսօր տոնում է ծննդյան 79-ամյակը:

Մաթևոսյանը ծնվել է 1941 թ․ դեկտեմբերի 12-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, սակայն երգչի անձնագրում ինչ-ինչ պատճառներով նշված է, որ ծնվել է հունվարի 12-ին:

Ռուբեն Մաթևոսյանը 1967 թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիան։ 1961-92 թթ-ին հանդես է եկել որպես ՀՀ հեռուստառադիոպետկոմի ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար, 1996 թ-ից՝ գեղարվեստի ղեկավար։ 1992-96 թթ. եղել է «Աստղեր» անսամբլի գեղարվեստի ղեկավար և մենակատար։ 1986 թ. դասավանդում է Երևանի էստրադային և ջազային արվեստի քոլեջում, 1990-ից՝ Երևանի կոնսերվատորիայում։

Մաթևոսյանի երգացանկում կան հայկական ժողովրդական, աշուղական, ժամանակակից հայ կոմպոզիտորների երգեր, ռոմանսներ։ Նրա լավագույն կատարումներից են՝ «Հորովել», Շերամի «Պարտեզում վարդ էր բացված», «Դու իմ մուսան ես», Ջիվանու «Ձախորդ օրերը», Առնո Բաբաջանյանի «Չքնաղ երազ», Ալեքսեյ Հեքիմյանի «Բարի արագիլ» և այլն։

Մաթևոսյանը աչքի է ընկել ոչ միայն երաժշտության ասպարեզում, այլև նկարահանվել է ֆիլմերում։ Ռուբեն Մաթևոսյանը նկարահանվել է «Եռանկյունի», «Սայաթ-Նովա», «Ով կոտրեց ձայնասկավառակը» և «Մեր բակը» ֆիլմերում։

Արվեստագետն արժանացել է նաև ԽՍՀՄ վաստակավոր արտիստի (1968 թ․), ԽՍՀՄ ժողովրդական արտիստի (1978 թ․) կոչումներին, ինչպես նաև Մովսես Խորենացի մեդալակիր է (1998 թ․), Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր (2011 թ․), Երևանի պատվավոր քաղաքացու կոչման է արժանացել (2015 թ․) և Պատվո շքանշանանկիր է(2016 թ․։)

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+