Հանրապետության տարածքում հունվարի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -3 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +6 աստիճանի:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -17 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +2 աստիճան տաքության:
Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում ջերմաստիճանը գիշերը -8 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +6 աստիճան տաքության:
Սյունիքի և Արցախի հովտային շրջաններում սպասվում է -5-ից մինչև +10 աստիճան տաքություն, իսկ Տավուշի մարզում՝ -9 աստիճանից մինչև +9 աստիճան տաքություն։
Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ արագության: