ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը թվիթերյան իր էջում անդրադարձել է «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորման շուրջ ստեղծված խնդրին։
«Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ապագայի համար: Չի հնչել ծրագիրը դադարեցնելու վերաբերյալ որևէ ողջամիտ բացատրություն: Այս լաբորատորիաները նաև լուրջ բազա են մեր ռազմարդյունաբերության զարգացման համար:
««Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ապագայի համար: Չի հնչել ծրագիրը դադարեցնելու վերաբերյալ որևէ ողջամիտ բացատրություն: Այս լաբորատորիաները նաև լուրջ բազա են մեր ռազմարդյունաբերության զարգացման համար», — գրել է Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք՝ ԱՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հայտարարել է, որ ԿԳՄՍՆ–ն դադարեցրել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ֆինանսավորումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







