Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 02:45

Պետությունը պետք է սուբսիդավորի ֆերմերին․ Ծառուկյանը՝ սպանդանոցների մասին

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, անդրադարձել է ՀՀ-ում ծննդատների փակմանն ու Կառավարության այն որոշմանը, ըստ որի Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ։
Ծառուկյանը նշել է, որ ծննդատների փակմանը վատ է վերաբերվում, քանի որ ներգաղթ լինելու ու տնտեսական հեղափոխության դեպքում պետք է հակառակ մոտեցումը որդեգրել։
«Եթե 30-35 գյուղի սպասարկում է այդ հիվանդանոցը, դա ճիշտ չի, այլ հակառակը դա պետք է պահվի, զարգացվի»,-ասաց նա:
Սպանդանոցների մասով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն ընդգծել է, որ եթե այդ ծառայությունը թողնում են ժողովրդի վրա, ապա պետությունը պետք է սուբսիդավորում տա։

«Եթե մարդը պետք է բարձի, պետք է տանի, պետք է էնտեղ սպանդանոցում գումար վճարի, դա նշանակում է, եթե կենդանուն հանձնելուց ստանում է 250 հազար դրամ, ուրեմն պիտի մի 20 հազարը սրանսպորտին տա, 25 հազարը՝ մորթելուն: Դրա համար յուրաքանչյուր երկրում գյուղատնտեսության համար, անասնապահության համար պետությունը սուբսիդավորում է, պետք է քայլ կատարվի, սուբսիդավորվի, որ մարդն էլ լիարժեք կարողանա դա անի»,-նշել է նա:
Ծառուկյանը նշել է, որ այսօր գյուղատնտեսության վիճակը շատ ծանր է:
«Ինձնից լավ գիտեք՝ ջրի կես լիտրը 200 դրամ է, իսկ 1 լ կաթը վաճառվում է 110-120 դրամով։ Կաթն ավելի էժան է, քան թե ջուրը։ Մարդն այդքան մշակում է, աշխատում է, խնամում է, պահում է, կաթն ավելի էժան է, քան թե ջուրը»,-ասել է նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+