ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, թե ինչու վարչապետ Փաշինյանն ու խմբակցության շատ անդամներ չեն մասնակցել Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը:
«Վարչապետը ցավակցական խոսք հղել է Կուտոյանի ընտանիքին, իսկ իշխանության առանձին անձիք ներկա են գտնվել հրաժեշտի արարողությանը, այն անձիք,այդ թվում վարչապետը, ովքեր չեն մասնակցել արարողությանը, չեմ կարծում թե շահարկման առարկա պետք է դառնան»,-նշել է նա։
Ինչ վերաբերում է վարչապետի կողմից ցավակցական ուղերձն ամենավերջում հղելուն, Մակունցը նշեց, որ ժամանակագրությանը չի հետևել, փաստն այն է, որ վարչապետը ցավակցել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







