Վաղվանից՝ հունվարի 22-ից, ուժի մեջ են մտնում հանրային վայրեր այցելությունների նոր սահմանափակումները։
Հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, մարզասրահների հաճախորդները, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները տվյալ վայր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։
Armenia Today-ը թեմայի շուրջ հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն ի՞նչ դիրքորոշում ունեն նոր սահմանափակումների վերաբերյալ, և ինչ են կարծում նոր սահմանափակումները կանխարգելելո՞ւ են կորոնավիրուսի տարածումը։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







