Ֆրանսահայ բնապահպան և քաղաքական գործիչ Ժաննա Բարսեղյանը մասնակցում է Ստրասբուրգի քաղաքապետի ընտրություններին։ Այս մասին հայտնել է Linternaute–ը։ 38-ամյա Ժաննա Բարսեղյանը, ով առաջադրվել է տեղական բնապահպանական կուսակցության կողմից, նախընտրական քարոզարշավի լիդերներից մեկն է և գլխավորում է «կանաչների ցուցակը»։
Ժաննա Բարսեղյանը ծնվել է Փարիզի տարածաշրջանում, սակայն 2002-ին տեղափոխվել է Ստրասբուրգ, որտեղ ապրում է մինչ օրս։ Այնտեղ նա ուսումնասիրել է ֆրանկո-գերմանական իրավունքը՝ դառնալով բնապահպան իրավաբան։ Որպես էկո-ակտիվիստ՝ Բարսեղյանը մասնակցել է շրջակա միջավայրի պաշտպանության բազմաթիվ նախագծերի։ Դրանցից մեկը դարձել է «կենդանի Ռեյն» նախագիծը, որի նպատակն է Ռեյն էկոհամակարգի վերակենդանացումը։
Բարսեղյանը համագործակցում է նաև Հայաստանի հետ՝ իրականացնելով ծրագրեր էկոտուրիզմի, շրջակա միջավայրի պաշտպանության և թափոնների օգտահանման ոլորտներում։
Հայկ Պետրոսյանը համերգով հանդես կգա «Ի՞նչ կա Սյունիք» ծրագրի շրջանակում
Երգիչ Հայկ Պետրոսյանը Երևանի «Արտ Կվարտալ»-ում հուլիսի 11-ին՝ ժամը 19:30-ին, համերգով կներկայացնի Կոմիտասի երգերը՝ «Ի՞նչ կա Սյունիք» ծրագրին աջակցելու նպատակով...