Երևանում թալանել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանի բնակարանը:
Ինչպես հաղորդում է Shamshyan.com հունվարի 24-ին, ժամը 11.30-ին, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք հունվարի 19-ից մինչև հունվարի 23-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցներով Գուլբենկյան փողոցի շենքերից մեկում կոտրել են ճաղավանդակները, մտել տուն և գողացել կանացի ոսկյա և բրենդային ժամացույցներ, ոսկյա զարդեր և գումար:
Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր, կատարվում է քննություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







