Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:49

Բերման են ենթարկվել Կոնստանտին Տեր-Նակալյանը և Արթուր Դանիելյանը

«Ադեկվադ» միաբանության հիմնադիրներից Արթուր Դանիելյանին և միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին բերման են ենթարկել։ Արթուր Դանիելյանը բերման ենթարկվելու պահին իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում էր։

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Նակալյանին էլ բերման են ենթարկել նրա հեռախոսին հասանելիություն ունենալու նպատակով։

«Կոնստանտին Տեր-Նակալյանին բերման են ենթարկել ձեռքից հեռախոսը վերցնելու, ճնշելու, վախեցնելու անգամ՝ ուժ կիրառելու նպատակով: Իմ ունեցած տեղեկություններով՝ այս ողջ բերման ենթարկելու գործընթացները մեկ նպատակ են հետապնդում՝ տիրանալ հեռախոսներին, ստանալ հասանելություն անձնական նամակագրություններին և ներբեռնել մեջը ծրագրեր: Սա Նիկոլ Փաշինյանի ուղղակի հրահանգով է տեղի ունեցել», — ասաց Սամսոնյանը:

Բերման ենթարկելու հիմքերի մասին ոստիկանությունը դեռևս տեղեկատվություն չի հրապարակել: Նշենք, որ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով են բերման ենթարկել Կոնստանտին Տեր-Նակալյանին:

Ավելի վաղ Ոստկանության 6-րդ վարչությունը բերման էր ենթարկել ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+