Այսօր՝ հունվարի 28-ին, Ոստկանության 6-րդ վարչությունը բերման էր ենթարկել ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին, «Ադեկվադ» միաբանության հիմնադիրներից Արթուր Դանիելյանին և միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին։ Այս պահին Մալյանն ու Նակալյանն ազատ են արձակվել, մինչդեռ Դանիելյանը շարունակվում է գտնվել Ոստիկանության վեցերորդ վարչությունում։
«Չգտան զենքեր, որովհետև ես զենքեր չունեմ, օրինական էլ չունեմ: Օրինական որսորդական հրացան ունեմ, դրանով դժվար ման գամ փողոցում», — լրագրողների հետ զրույցում ասաց Մալյանը:
Կոնստանդին Տեր-Նակալյանն էլ ոստիկանությունից դուրս գալուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա իշխանության համար միջոց էր, վարչապետի վերջին օրերին ընկած վարկանիշը բարձրացնելու։
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունից հայտնել էին, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով են բերման ենթարկել նշված անձանց:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







