Այսօր` հունվարի 31-ին, տեղի ունեցավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը։ Օրակարգային ամենակարևոր հարցը վերաբերում էր ԵՊՀ ռեկտորի ընտրության օրվան։ Նիստի արդյունքներով՝ ԵՊՀ հոգաբարձուների Խորհրդի անդամները ռեկտոր կընտրեն մարտի 23-ին, իսկ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ռեկտորի ընտրության կանցկացվի մարտի 16-ին։
Հիշեցնենք նաև, որ 2019-ի մայիսի վերջին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականից 1 շաբաթ անց հոգաբարձուների խորհրդի նիստում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր ընտրվել համալսարանի նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, որին Արամ Սիմոնյանն աշխատանքից ազատել էր վստահությունը կորցնելու, իշխանությունների հետ գաղտնի համագործակցության և կասկածելի գործարքների գնալու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







