Կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերն արդեն Հայաստանում են, դրանք 200-ն են, տրամադրվել են ՌԴ կողմից՝ անվճար։ Թեստավորման համար կարող են դիմել այն քաղաքացիները, որոնք վերջերս են վերադարձել Չինաստանից կամ շփվել են ռիսկային խմբի ներկայացուցչի հետ և ունեն հիվանդության ախտանշաններ:
Թեստավորման կարգը սահմանված է ԱՀԿ չափորոշիչներով: Լաբորատոր հետազոտությունը տևում է 3-4 ժամ: Համաճարակային միջոցառումների շրջանակում թեստավորումն անվճար է:
Հայաստանում առայժմ հետազոտվել է մեկ հիվանդ՝ կորոնավիրուսը չի հաստատվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







