Հայաստանն ընդգրկվել է ամենաարագ զբոսաշրջային աճ գրանցող երկրների քսանյակի մեջ՝ ըստ ՄԱԿ–ի համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության (UNWTO) «Զբոսաշրջային բարոմետրի» տվյալներ։
Ֆրանսիան շարունակում է մնալ ամենահաճախ այցելվող երկրների ցանկում` ավելի քան 90 մլն այցելուներով։ Այնուհետև գալիս է Իսպանիան` 83,8 մլն այցելություն։
Միևնույն ժամանակ 2019 թվականին այցելուների մեծ աճ են գրանցել Մյանմայում (40,2%), Պուերտո–Ռիկոյում (31,2%) և Իրանում (27,9%)։
Ըստ ուսումնասիրության՝ Հայաստանը 12-րդն է՝ 14․4 տոկոս աճով։
Այնուհետև ցանկում Ուզբեկստանն է, Չեռնոգորիան, Եգիպտոսը, Վիետնամը, Ֆիլիպինները, Մալդիվները, Բահամները և Քաթարը:
Թուրքիան և Ադրբեջանը տուրիզմի աճի ցանկում հետ են մնացել Հայաստանից՝ զբաղեցնելով համապատասխանաբար 13-րդ և 17-րդ տեղերը՝ 14 և 11․4 տոկոս աճով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







