Հանրապետության տարածքում փետրվարի 4-ի և 7-ի ցերեկը, 8-9-ը շրջանների զգալի մասում, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով, փետրվարի 7-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի ցերեկը կնվազի 3-4, 5-7-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
Մայրաքաղաքում փետրվարի 4-ի և 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում են, 5-ին հնարավոր են տեղումներ։ Փետրվարի 7-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







