Իսպանիայի Վալենսիա նահանգում գտնվող Օնտինյենտ քաղաքի քաղաքային խորհուրդը հունվարի 30-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է tert.am-ը՝ հղում անելով Diario Armeniaպարբերականին։
Նշվում է, որ Օնտինյենտի քաղաքային խորհուրդը դատապարտել է Օսմանյան կայսրության կողմից մարդկության դեմ իրականացված աննախադեպ հանցագործությունը և Թուրքիայի ներկա իշխանությունների ժխտողական քաղաքականությունը:
Քաղաքային խորհրդի 3 կուսակցություններից երկուսը (Լա Վալ էնս ունեյս և Կոմպրոմիս, ընդհանուր թվով՝ 19) կողմ, իսկ Ժողովրդական կուսակցությունը (2 ձայն) ձեռնպահ քվեարկեցին Արարատ Հայկական միության ներկայացրած միջնորդագրին: Օնտինյենտի իշխանությունը կոչէ արել Թուրքիայի և, մասնավորապես, Իսպանիայի իշխանություններին՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։
Արարատ Ղուկասյանն իր խոսքում նշեց, որ «այսօր պատմական օր է ոչ միայն հայ ժողովրդի և իսպանահայության, այլև Օնտինյենտ քաղաքի համար, որը լրացրեց 3 տասնյակից ավել քաղաքների շարքը, որոնք ճանաչել են XX դարի առաջին ցեղասպանությունը»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







