Wizz Air ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի նաև Երևան-Լառնակա-Երևան երթուղով: Այս մասին տեղեկատվություն է հրապարակվել Զվարթնոց միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջում։
Wizz Air հունգարական բյուջետային ավիաընկերության նոր՝ Երևան-Լառնակա (Կիպրոս) -Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի հունիսի 1-ից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:
Հիշեցնենք, որ 2020 թվականի ապրիլից ընկերությունը կմեկնարկի նաև Երևան- Վիլնյուս-Երևան և Երևան-Վիեննա-Երևան երթուղիներով չվերթերը, որոնք ևս կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:
Չվերթերի, տոմսերի հետ կապված մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով ավիաընկերության կայք՝ https://wizzair.com/#/ :
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







