Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կաշխատի RT-ում։ Ինչպես հաղորդում Է Sputnik Armenia-ն, Սողոմոնյանը հաստատել է RT-ի հետ համագործակցություն սկսելու մասին տեղեկությունը, սակայն հրաժարվել է մեկնաբանել մանրամասները:
Sputnik Armenia-ի թղթակցի հետ զրույցում RT-ի աղբյուրը հայտնել է, որ Սողոմոնյանը կաշխատի հեռուստաալիքի վերլուծական բովանդակության վրա:
Վիկտոր Սողոմոնյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, քաղաքական գիտությունների դոկտոր է, 2008 թվականից եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







