«Քաթար էյրվեյզ» ավիաընկերության QTR 285 Դոհա-Երևան չվերթը, Երևանում վատ եղանակային պայմաններից ելնելով, ս. թ. փետրվարի 9-ին ժամը 03:30 վայրէջք է կատարել Քուվեյթի պահուստային օդանավակայանում և այնտեղից 04:50-ին ուղևորվել է դեպի Դոհա։ Այս մասին հայտնում է ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն։
Քաղավիացիայի կոմիտեն հայտնում է, որ որ QTR 286 Երևան-Դոհա ուղղությամբ բոլոր ուղևորները կտեղափոխվեն հաջորդ չվերթով, որը կկայանա ս. թ. փետրվարի 10- ին QTR285 Դոհա 22:00-Երևան 01:05 QTR286 Երևան 02:45-Դոհա 05:50։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







