Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:47

Նոր նամականիշ՝ ի պատիվ 2020-ի «Ավրորա» մրցանակի դափնեկիրների

Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու «Հայփոստ» ազգային փոստային օպերատորը ներկայացրին նոր նամականիշ՝ նվիրված 2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ Ֆարթուն Ադանին և Իլվադ Էլմանին: Այս մասին հայտնում են
IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից։

«Այսօր՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրը, չափազանց կարևոր է մտածել աշխարհում տեղի ունեցող արյունահեղությունների մասին, այն մասին, թե ինչ կարող ենք և պետք է անենք դրանք կանխելու համար: Այս նամականիշը մեծ պատիվ է, որը, հուսով եմ, հնարավորություն կտա ավելի շատ մարդկանց աշխարհում իմանալու մեր կատարած աշխատանքի մասին: Մենք իսկապես շատ զգացված ենք՝ Հայաստանից ստանալու մեզ նվիրված նամականիշը»,- ասել է 2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Իլվադ Էլմանը: Ցավոք, այս տարի նա չկարողացավ այցելել Հայաստան և անձամբ ներկա գտնվել այս յուրահատուկ միջոցառմանը:

«Ավրորա» մրցանակի դափնեկիրներին նվիրված նամականիշներն «Ավրորան» թողարկում է 2017 թվականից՝ ամեն տարի, և հատկապես հպարտ է պահպանելու այս արժեքավոր ավանդույթն այսպիսի անորոշ ժամանակներում: Նամականիշի հեղինակն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության արտ-տնօրեն Ալլա Մինգալյովան է: 350 դրամ անվանական արժեքով այս նամականիշին կցված է 150 դրամ արժեքով նվիրատվության կտրոն:

«Այսօր մենք կմարենք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը նվիրված հինգերորդ նամականիշը: Շատ ուրախ ենք այս տարի Ֆարթուն Ադանին և Իլվադ Էլմանին նվիրված նամականիշը թողարկելու առիթով: Հինգ տարի շարունակ «Հայփոստը» նամականիշներ է թողարկում՝ նվիրված «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին, և շարունակում նրանց մեծարելու ավանդույթը՝ վերջիններիս աշխարհին ներկայացնելով Հայաստանի միջազգային նամականիշների միջոցով: «Հայփոստը» հանձնառու է աջակցելու համաշխարհային մարդասիրական շարժմանը, ինչպես նաև աշխարհին ներկայացնելու հայկական մշակույթն ու պատմությունը»,- մասնավորապես նշել է «Հայփոստի» գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+