Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:58

Ի՞նչ պետք է անեն ինքնակամ շինությունների տերերը․ կա հստակ մեխանիզմ․ Կարեն Անդրեասյան

Ինքնակամ շինությունների խնդիրը տարիներ շարունակ չի գտնում իր կարգավորումը, որի հետևանքով աղճատվել է քաղաքաշինական պատկերը, ծագել անվտանգության հետ խնդիրներ։ Այս մասին հայտնեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և ներկայացրեց նոր նախագիծ, որը վերջ կտա ապօրինի շինությունների ավելացմանը։ Նրա խոսքով՝ կառավարությունը նպատակ չունի այնպես անել, որ արդեն իսկ կառուցված շինությունները քաղաքացիներն ու իրավաբանական անձինք մեծ վնասներ պատճառեն և քանդվի ամբողջ շինությունը, գործելու է  հստակ մեխանիզմ։

Հատկապես արագ պետք է միջոցներ ձեռնարկեն 2021 թվականի հունվարից սկսած մինչ օրենքի ուժի մեջ մտնելը։ Նրանց տրվելու է երկամսյա ժամկետ, որպեսզի օրինականացնեն փաստաթղթերը։ Դրանք կտարածվեն այն անհատների վրա, որոնք կառուցել են 2021 թվականի հունվարի 1-ից մինչև ներկայացված փաթեթի ուժի մեջ մտնելը։

Երևանում անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի հունվարի 1-ը, այլ քաղաքներում՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, գյուղական բնակավայրերում՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։ Նախարարի խոսքով՝ այսուհետ ավելի խիստ սանկցիաներ և պատիժներ են լինելու այն համայնքային ղեկավարների նկատմամբ, ովքեր չեն իրականացնի տեսչական մարմինների պահանջները, չեն ազատի համայնքային պետական հողերն այդպիսի զավթումներից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+