Արգենտինացի երգչուհի, դերասանուհի Նատալյա Օրեյրոն իր հայրենակիցներին կոչ է արել նոյեմբերի 27-ին մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արգենտինայի մասնաճյուղի դրամահավաքին:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ միջոցների հավաքագրմամբ զբաղվելու է նաև Unicef-ի Արգենտինայի մասնաճյուղը:
Հավաքված միջոցները կուղղվեն Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի մանկապարտեզի հիմնանորոգմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







