ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, իրավաբան Արամ Վարդևանյանը Facebook-ում մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում հնչեցրած պարտադիր պատվաստման մասին այսօրվա հայտարարությունը։
Չկա ոչ մի եվրոպական երկիր, որտեղ պատվաստումը պարտադիր լինի, ընդգծել է պատգամավորը՝ հավելելով, որ Փաշինյանի այս հայտարարությամբ պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, այդ թվում ՝ լիազորությունները չարաշահելու մասով։ Ոչ կառավարությունը, ոչ էլ որևէ այլ մարմին իրավունք չունեն քաղաքացիներին ստիպել պատվաստվել, վախեցնել նրանց կամ բեռը բարդել բնակչության վրա, ընդգծել է Արամ Վարդեւանյանը՝ բարձրաստիճան պաշտոնյաներին խորհուրդ տալով ծանոթանալ Սահմանադրությանը։
Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ առանց բացառության կառավարության բոլոր անդամները պետք է պատվաստվեն: Նա կտրուկ դժգոհություն է հայտնել երկրում պատվաստումների ցածր մակարդակից և կոչ է արել վարչական լծակներն օգտագործել այդ գործընթացն ակտիվացնելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







