Համացանցում տարածվող լուսանկարի համաձայն՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կետ է տեղադրվել:
Armenia Today-ի աղբյուրը Գորիսում հաստատեց, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կետ է տեղադրվել:
Հարցի առնչությամբ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Սյունիքի մարզպետարանից և ԱԱԾ-ից, սակայն, ապարդյուն, մեր զանգերն անպատասխան մնացին։
Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ ադրբեջանական զինված ուժերը փակել էին Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Կարմրաքար—Շուռնուխ, ապա Գորիսից դեպի Որոտան տանող հատվածները․ ադրբեջանական կողմը բետոնե արգելապատնեշներ էր տեղադրել։
Մի քանի օր տևած եռակողմ ձևաչափով բանակցությունների հետո ճանապարհահատվածը բացվել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







