Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 05:14

Ժաննա Անդրեասյանը Գեղարքունիքի մարզում մասնակցել է «Վերջին դասի» միջոցառումներին

Հանրապետության ուսումնական հաստատությունների ավարտական դասարանները հունիսի 4-ին նշում են «Վերջին դասը»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ օրվա խորհրդով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է Գեղարքունիքի մարզ: Նախարարի տեղակալի այցը մեկնարկել է Մեծ Մասրիկ համայնքի միջնակարգ դպրոցից, որտեղ նա համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանի, ուսումնական հաստատության տնօրեն Ատոմ Հակոբյանի, Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանի հետ հետևել է ավարտական միջոցառմանը: Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը. նրանց թվում է նաև դպրոցի շրջանավարտ Զարզանդ Ներսիսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով շրջանավարտներին և ուսուցիչներին, ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է «Վերջին դասի» միջոցառմանը հետևել սահմանամերձ այս համայնքում:

«Այս տարի ավարտական միջոցառումն առանձնահատուկ կարևորություն ունի, քանի որ ուսումնական տարին էլ սովորական չէր: Դուք՝ շրջանավարտներդ, և մենք՝ բոլորս, պետք է ցույց տանք, որ անցյալ տարվանից սովորել ենք գլխավոր դասը և պատրաստ ենք առաջ գնալ, միասին մեր երկրում կառուցել խաղաղ, արժանապատիվ և լուսավոր ապագա: Մաղթում եմ, որ ձեր կյանքի բոլոր հարաբերություններում և գործերում կարողանաք իրացնել այն լույսն ու ջերմությունը, որ ես զգացի ձեր յուրաքանչյուր բառից: Համոզված եմ՝ դուք կառուցելու եք այն երկիրը, որտեղ ապրելը երանություն է լինելու բոլորի համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և հաջողություն մաղթել շրջանավարտներին առաջիկա ավարտական և ընդունելության քննությունների գործընթացում:

Ժաննա Անդրեասյանը պատմել է՝ դեռևս պատերազմի ժամանակ տեղեկանալով, որ Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցում ուսուցիչները ձեռնամուխ են եղել զինվորների համար հաց թխելու գործին, համայնք այցելելու և ուսուցիչների հետ անձամբ շփվելու ցանկություն է ունեցել. «Սիրելի՛ ուսուցիչներ և աշխատակազմ, ես ձեր դպրոցի ջանքերը, ինքնակազմակերպվածությունն ու նվիրվածությունը տեսել եմ նաև պատերազմի ընթացքում: Շնորհակալ եմ կատարած աշխատանքի համար և վստահեցնում եմ՝ ԿԳՄՍ նախարարությունը շատ բարձր է գնահատում ձեր ջանքերը և անում է հնարավորը՝ ուսուցչի աշխատանքային պայմանները, ուսումնական ենթակառուցվածքները, նյութերը, ռեսուրսները բարելավելու համար: Համոզված եմ՝ միասին կարող ենք որակական փոփոխություններ կատարել և ունենալ մեր երազանքի դպրոցը, քանի որ երազանքի երեխաներն ու ուսուցիչներն արդեն իսկ ունենք»:

Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանի ուղեկցությամբ այցելել է Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջ, որտեղ ևս հետևել է ավարտական միջոցառմանը: Շնորհավորելով քոլեջի շրջանավարտներին՝ նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ նրանք իրենց գիտելիքներն ի նպաստ կդնեն մեր երկրի զարգացմանը. «Դուք ավարտում եք մի կարևոր փուլ, որում ստացած գիտելիքները և հմտությունները պետք է դառնան ձեր լուսավոր ապագայի և պետության զարգացման հենքը: Ձեզ բազում հաջողություններ եմ մաղթում՝ բոլոր ծրագրերի, նպատակների իրականացման համար: Վստահ եմ՝ քոլեջում ձեռք բերած բոլոր գիտելիքներն ի նպաստ եք դնելու մեր հայրենիքի զարգացմանը: Մենք դժվար օրեր ենք ապրում, բայց այս ժամանակը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան կարևոր է կրթությունը. այն պետք է լինի մեր երկրի անվտանգության և զարգացման հիմնական բանալին: Շնորհավորում եմ և շնորհակալ եմ նաև դասախոսական կազմին, առանց ձեր նվիրված աշխատանքի մենք ցանկալի արդյունք չենք ունենա»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+