Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−2°
  • Կապան+1°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 08:18

Եթե այդ հրեշավոր ծրագիրն իրագործվի, Ոսկեպարը հայաթափվելու է. Սասուն Դանիելյան (տեսանյութ)

«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի նախաձեռնությամբ ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցը Տավուշի մարզ շարունակվում է: 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նախաձեռնության նպատակն է լրագրողական ուղևորության միջոցով  լուսաբանել ՀՀ Տավուշի մարզի այն հատվածները, որոնք ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից կապիտուլյացիոն երկրորդ համաձայնագրի ստորագրման դեպքում կարող են օկուպացվել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից, հայտնվել վերջինիս նշանառության տակ և/կամ հայաթափվել։

ԶԼՄ-ների ներկայացուցիչները, որոնց թվում նաև Armenia Today-ի նկարահանող խումբն է, կանգ են առել Ոսկեպարում, որտեղ հուշարձանների ուսումնասիրությամբ զբաղվող Սասուն Դանիելյանը խոսել է նաև հուշարձաններին սպառնացող վտանգի մասին:

«Ոսկերպարի հին գերեզմանոցում ենք, որտեղ 18-րդ, 19-րդ դարի հին տապանաքարեր կան: Ոսկեպարի այս հուշարձանները ժամանակին անտարբերության ու մոռացության են մատնվել: Բացի այդ, ժամանակին ներկայիս ադրբեջանցիների նախնիները բավականին մեծ վնաս են հասցրել հուշարձաններին: Հուշարձանները հիմնականում բեկորների տեսքով են պահպանվել: Գրեթե կանգուն եկեղեցիներ  չեն մնացել»,-ներկայացրեց Սասուն Դանիելյանը: 

Վերջինս նշեց, որ մեր հուշարձանները ևս սպառնալիքի տակ են:

«Այս տարածքը վտանգի տակ է, եթե իրագործվի այդ հրեշավոր ծրագիրը, բնականաբար, այդ անկլավին պետք է ճանապարհ հատկացնեն և այդ ճանապարհն անցնելու է ներկայիս Ոսկեպար գյուղի տարածքով: Վտանգված է ամբողջ գյուղը: Այդ դեպքում ընդհանրապես կեցության որևէ պայման չի լինելու: Այն հայաթափվելու է: Իհարկե, մեզ համար ամենակարևորը հայ բնակչության պահպանումն է: Որտեղ կա հայ բնակչություն, հուշարձանն անվտոմատ պահպանվում է, բայց երբ գյուղը հայազրկվում է, բոլոր հուշարձանները վտանգվում են»,-ասաց նա: 

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Այս ընթացքում հայտնի դարձավ նոր փաստաթղթի մասին:  Վարչապետի պաշտոնակատարը չի բացառել այն ստորագրելու հնարավորությունը՝ շեշտելով, որ այն բխում է ՀՀ շահերից:  

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր նոր փաստաթղթից մի հատված: Ըստ Մինասյանի հրապարակած փաստաթղթի՝ «Տավուշի մարզի 5 գյուղ և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը Նիկոլը քննարկման առարկա է դարձրել»:

Մանրամասները՝ տեսանյութում.

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+