Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:27

Նոր շունչ Եռաբլրին. շուրջ 4.5 հա տարածքը կանաչապատվում է

Դեպի Եռաբլուր ճանապարհին տնկվող ամեն մի ծառ խորհրդանիշ է: Շուրջ 4.5 հեկտար տարածքն ամբողջությամբ կանաչապատվում է: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային հիմնարկի նախաձեռնությամբ աշխատանքներն սկսել էին դեռ նախորդ տարեվերջին. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Նպատակ ունենք ստանալ բազմաշերտ կանաչապատում ունեցող կանաչ գոտի Երևանում: Միայն այսօր տնկվելէ 1700 բույս: Հիմնականում բարձր սաղարթ ունեցող ծառեր են:Բացի այդ, ունենք մշտադալարներ՝ սոճիներ, կլինի նաև գիհիների մեծ խումբ»,- նշում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը:

«Ամայի տարածությամբ անցնում էինք մեր երեխեքի մոտ գնալիս, որն այնքան չոր ու դատարկ էր: Այստեղ, այս տարածքին շունչ էր պետք, որովհետև Եռաբլուրում իսկապես բաբախող սրտեր կան՝ մեր տղաների սրտերը»,-ասում է զոհված Հայկ Սահակյանի մայրը՝ Աստղիկ Հովհաննիսյանը:

«Այս տարածքը պետք է կանաչապատ ու մաքուր լինի, որ մարդիկ գան, զբոսնեն ու հիշեն մեր տղաներին»,- հավելում է զոհված Սամվել խաչատրյանի մայրը՝ Մարիաննա Խուրշուդյանը:

«Հայրենասիրությունն ու կյանքը սկսում է հենց նման նախաձեռնություններից: Մենք պետք է ապրենք և հենց այն հողում, որի վրա մեր տղաներն արյուն են թափել» ,- ասում է զոհված Էդգար Մարգարյանի մայրը՝ Արսինե Սահակյանը:

Գարնանային ծառատունկի ընթացքում մարտին տնկած ծառերն արդեն ծաղկել են: Կարճ ժամանակում արդյունքի հասնելն ամենօրյա քրտնաջան աշխատանքի պատասխանն է: Գլխավոր խնդիրը ժամանակին և գրագետ ոռոգումն է: Եռաբլուր ջուրը հասնում է խողովակներով՝ անցնելով մի քանի կիլոմետր:

Այս տարի ծառատունկն իրականացվում է մի քանի փուլով: Գարնանը քաղաքում կտնվի շուրջ 5000 ծառ և ավելի քան 100.000 թուփ: Դրանք ինչպես ձեռքբերած, այնպես էլ քաղաքային ջերմոցատնկարանային տնտեսությունում աճեցված բույսերն են: Տունկին զուգահեռ՝ քաղաքի հին ու նոր թփերն ու ծառերը բուժում են ստանում: Այս տարի մոտեցումներն այլ են, մասնագետների խոսքով՝ ավելի արդյունավետ:

«Բույսերի պաշտպանության համար ցերեկային ժամերին հիմնականում օգտագործվում է ձեռքի սրսկիչ, իսկ արդեն գիշերը, հաշվի առնելով անվտանգության խնդիրները, աշխատում է հատուկ տեխնիկա: Իսկ կրապատում քաղաքային պայմաններում սովորաբար չի արվում, քանի որ կրապատվում են պտղատու ծառերը»,- նշում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փորձագետ Արմենակ Տեր Գրիգորյանը:

Երևանի կանաչ գոտիների վերականգնման, պահպանման ու ընդլայնման աշխատանքների կարևոր բաղադրիչ է ոռոգման ցանցը: 2021-ին կանցկացվի 15 կմ նոր ջրագիծ, ևս 15 կմ էլ կնորոգվի գոյություն ունեցող ցանցից:

Կանաչապատման նոր լուծումներն ու աշխատանքի նոր ոճը կթելադրեն տարբերվող ձեռագիր, որի շնորհիվ քաղաքում ընդգծված կանաչը կլինի ամբողջ տարի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+