Այսօր Սուրբ Գայանե վանքում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ անվանի մտավորական, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանի համար, որը մահացել էր ապրիլի 17-ին:
«Սուրբ Պատարագին և հոգեհանգստյան արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, «Ավրորա մարդասիրական նախաձեռնության» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը և «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ լորդ Արա Դարզին:
Արարողության ավարտին Վեհարանում տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում Նորին Սրբությունը, անդրադառնալով կրթական, գիտական և հանրային ճանաչված գործիչ, «Ավրորա մարդասիրական նախաձեռնության» համահիմնադիր, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ բարեհիշատակ Վարդան Գրեգորյանի օրինակելի կերպարին, վերստին իր աղոթքը բարձրացրեց անվանի հայորդու հոգու հանգստության և խաղաղության համար»,-նշել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







