Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:48

Առհասարակ չեմ անդրադառնում ինձ հետ կապված բամբասանքային հրապարակումներին, սակայն այս անգամ բացառություն կանեմ. Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրել է, որ առհասարակ չի անդրադառնում իր հետ կապված մերկապարանոց ու բամբասանքային հրապարակումներին, սակայն այս անգամ բացառություն կանի:

«Նախորդ շաբաթ «Հետքը» հանդես է եկել մի հրապարակմամբ, որտեղ նշվում է, թե իմ ընկերներն աշխատանքի են անցել «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում` թերևս ակնարկելով ինչ-որ կոռուպցիոն սխեմաներ: Հրապարակումն իմ մասով ամբողջությամբ չէր համապատասխանում իրականությանը, քանի որ ոչ մի ընկեր չունեմ նշյալ ՊՈԱԿ-ում աշխատող, իսկ թվարկված անձանցից Ստեփան Մաչյանին աշխատանքային միջավայրից դուրս հանդիպել եմ կյանքում մեկ անգամ՝ ընդհանուր միջոցառման ժամանակ (ինչ-որ լուսանկարի մասին է խոսվում), մինչդեռ մյուսներին նույնիսկ չեմ էլ ճանաչում:

Թեման հատուկ արձագանք գուցե չէր ենթադրում, սակայն, կարծում եմ՝ պատեհ առիթ է՝ անդրադառնալու մեր տեղեկատվական դաշտում տիրող վիճակին: Ներկայումս, երբ հանրային կարծիքը հաճախ դիտավորությամբ մանիպուլացվում է, իսկ դաշտը՝ ողողվում կեղծ տեղեկություններով, որակյալ տեղեկատվությամբ և լրագրողական հետաքննությամբ հանդես եկող ԶԼՄ-ների պատասխանատվությունն առավել քան մեծ է: Հետևաբար, ինձ համար տարօրինակ էր, որ «Հետքի» պես վստահելի լրատվականը հանդես էր եկել նման հրապարակմամբ, ինչն էլ բացառություն անելու պատճառ դարձավ: «Հետքը» ոչ միայն զլացել էր դիմել մեր գրասենյակ՝ հարցի վերաբերյալ կանխավ մեկնաբանություն ստանալու համար (դա արել է միայն հերքման պահանջը ստանալուց հետո, որը դեռ չի հրապարակել), այլև բուն հրապարակման մեջ իմ մասով անգամ մեկ հստակ, փաստարկված տեղեկատվություն չէր ներկայացրել:

Իմ պատկերացմամբ՝ ԶԼՄ-ի առաջնային սկզբունքն ընթերցողին որակյալ և ճիշտ տեղեկատվություն հասցնելն է: Առանց այն էլ տեղեկատվական դաշտում վստահությունը բավականին ցածր աստիճանի վրա է, մինչդեռ բացասական միտումների խորացումն ուղղակի անթույլատրելի է: Կարծում եմ՝ երբ ընթերցողին հրամցվում է սխալ և մանիպուլացված տեղեկություն, դա, առաջին հերթին, հենց ընթերցողի նկատմամբ վերաբերմունք է: Անշուշտ, դժվար է դիմակայել ճչուն վերնագրով ընթերցողներ գրավելու գայթակղությանը, սակայն դա մի սահման է, որով բաժանվում է պրոֆեսիոնալ լրատվամիջոցը դեղին մամուլից: Հույս ունեմ, որ «Հետքը» կիսում է իմ այս կարծիքը և կհրապարակի մեր գրասենյակի կողմից վերոնշյալ նյութի կապակցությամբ ուղարկված հերքումը»,- գրել է Ավինյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+