Նախորդ դարի երկրորդ կեսին կառուցված Երևանի բարձրահարկ բնակելի շենքերի մեծ մասում բնակիչներն աղբը թափելիս օգտվում են աղբամուղներից: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։
Այդ պատճառով մշտական անհարմարություններն անպակաս են՝ գարշահոտությունից մինչև հարկերում վազվզող առնետներ: Բնակիչների խոսքով՝ անգամ հատուկ դեղորայքը չի օգնում:
2020թ.-ից մայրաքաղաքի բարձրահարկ բնակելի շենքերում ակտիվորեն սկսեցին փակվել աղբամուղները: Քաղաքային իշխանության նախաձեռնությանը ձեռք մեկնեցին համատիրություններն ու բնակիչները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



