Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+10°
  • Կապան+8°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 13:59

Կաթողիկոսը հանդիպել է տարբեր ոլորտներում հաջողություններ արձանագրած երիտասարդների հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է տարբեր ոլորտներում հաջողություններ արձանագրած երիտասարդների հետ: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը:

«Փետրվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ կրթության, գիտության, մշակույթի և մի շարք այլ բնագավառներում հաջողություններ արձանագրած, մրցանակակիր և հայրենի կյանքում զգալի ներդրում ունեցած երիտասարդների հետ։ Ս․ Սարգսի տոնի առիթով ավանդաբար կազմակերպվող այս հանդիպումը նախաձեռնվել էր Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) կենտրոնական գրասենյակի կողմից։

Հանդիպմանը ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը Նորին Սրբությանը ներկայացրեց մասնակից երիտասարդներին՝ մասնավորապես կարևորելով կապը Եկեղեցու և երիտասարդության միջև:

Այնուհետև հայորդիներին իր հայրական օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ բարձրորեն գնահատելով ջանադիր և հետևողական աշխատանքով կերտված այն հաղթանակներն ու հաջողությունները, որ երիտասարդներն արձանագրել են իրենց անձնական կյանքում, տարբեր ոլորտներում և միջազգային հարթակներում՝ բարձր պահելով հայ ժողովրդի պատիվն ու բարի համբավը։ Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ հաջողությունները քրտնաջան աշխատանքի և բարձր գիտակցության արդյունք են՝ վստահություն հայտնելով, որ նման ոգով առաջնորդվող երիտասարդները կարող են կերտել լուսավոր ապագա և հայրենի երկրի համար ապահովել առաջընթաց ու բարգավաճում։

Այս առիթով Նորին Սրբությունը իր գնահատանքը բերեց ՀԵՀԵՄ-ի կենտրոնական գրասենյակին՝ շնորհալի երիտասարդներին համախմբելու, միմյանց ծանոթացնելու և Հայ Եկեղեցու առաքելությանը հաղորդ դարձնելու համար։

Վեհափառ Հայրապետը նաև պատասխանեց երիտասարդների տարբեր հարցերին։ Անդրադարձ կատարելով հետպատերազմյան հետևանքների հաղթահարմանը և երկրում տեղ գտնող զարգացումներին՝ հայրենիքը ստեղծված ցավալի ու ծանր իրավիճակից դուրս բերելու և առկա մարտահրավերներն ու դժվարությունները հաղթահարելու գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր նկատեց, որ հայորդիները դրսևորեն հայ ժողովրդին բնորոշ արիություն՝ խոհեմությամբ և իմաստությամբ ի գործ դնելով բոլոր ճիգերը։ Նորին Սրբությունը ընդգծեց, որ այսօր ազգի անխտիր յուրաքանչյուր զավակի ջանքն ու ներդրումն է ակնկալվում՝ դուրս բերելու հայրենիքը այս ծանր փորձությունից։

Խոսվեց նաև ազգային կյանքը հուզող զանազան խնդիրների, ինչպես նաև Եկեղեցու առաքելության իրականացման գործում տեղեկատվական միջոցների առավել արդյունավետ գործածման կարևորության մասին։

Հանդիպմանը Կոմիտասի «Հորովել»-ի կատարումով երիտասարդները մխիթարություն պարգևեցին Հայոց Հովվապետին։ Վերջում Նորին Սրբությունը աղոթք բարձրացրեց Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի խաղաղ ու ապահով կյանքի համար՝ հորդորելով երիտասարդներին իրենց աշխատասիրությամբ ու գիտելիքներով նորանոր հաջողություններ արձանագրել՝ ի փառս և ի բարօրություն հայ ժողովրդի և հայրենի երկրի»,-ասված է հաղորդագրության մեջ: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+