Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:53

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում մեկնարկել է «Արժանապատվության երթ»-ը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում մեկնարկել է «Արժանապատվության երթ»-ը։

Հայրենիքի փրկության կոմիտեի կողմից կազմակերպված քաղաքացիական անհնազանդության գործողությունները Հայաստանում շարունակվում են: Ցուցարարների պահանջներն անփոփոխ են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության անհապաղ հրաժարական: Երթը մեկնարկեց Սասունցի Դավթի արձանի մոտից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ից Երեւանում անցկացվում են ցույցեր՝ ի նշան բողոքի Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության, որը ստորագրել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները: Ընդդիմության 16 ուժերի ներկայացուցիչները պահանջում են կառավարության ու վարչապետի հրաժարականը:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Նախագահությունը, ԵՊՀ գիտխորհուրդը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը և մի շարք հասարակական կազմակերպություններ նույնպես պահանջում էին Փաշինյանի հրաժարականը: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ևս կողմ արտահայտվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Ավելի վաղ «Հայրենիքի փրկության» կոմիտեն, որը բաղկացած էր 16 կուսակցությունից, հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի թեկնածությունն անցումային կառավարությունում վարչապետի պաշտոնում առաջադրելու մասին, որը, ըստ ընդդիմության, պետք է փոխարինի գործող կառավարությանը: Նա պարտավորվում է 1 տարի անց անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց չի մասնակցելու:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+