Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ ուղեկցությամբ այցելել է սահմանապահ Այգեպար համայնք։
Շրջայցի ընթացքում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ներկայացրել է Այգեպարի դպրոցի հիմնանորոգման, ինչպես նաև՝ դպրոցին կից կառուցվող ապաստարանի շինարարական աշխատանքները։
Մարզպետի հաղորդմամբ՝ կառուցվում է ևս մեկ ապաստարան, որը կունենա համայնքային նշանակություն։
Վարչապետը Այգեպարը բնորոշել է որպես մեծ շինհրապարակ․ հիմնանորոգվում են հրետակոծությունից փլուզված և վնասված տները, ասֆալտապատվում են համայնքի բոլոր փողոցները։
«Աշխատանքներին ներգրավված են տեղի բնակիչները, որոնց մի մասը նախկինում զբաղվել է արտագնա աշխատանքով։ Շրջայցի ընթացքում ծանոթացա շինաշխատանքների ընթացքին և շնորհակալություն հայտնեցի այգեպարցիներին՝ սահմանապահի առաքելությունը պատվով կրելու համար»,- նշել է վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







