Նախնական տվյալներով՝ Արմավիրի մարզի Արմավիր համայնքում գտնվող «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհը շինարարական աշխատանքների հետևանքով է եղել։
Արմավիրի համայնքապետ Ռաֆիկ Մարգարյանը Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ տեղում շինարարական աշխատանքներ են կատարվել՝ հնարավոր է, որ դա էլ դեպքի պատճառ է դարձել։ Այս պահին տեղում աշխատում են իրավապահները։
Ի դեպ, դեպքի վայրում աշխատող լրագրողների հետ զրույցում գործարանի հիմնադիր-սեփականատեր Արմեն Գասպարյանը մանրամասնել է, որ, ըստ երևույթին, զոդումից է պայթյուն տեղի ունեցել։
Հիշեցնենք, որ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիր համայնքում։ Այստեղ գործող Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով կա առնվազն 2 զոհ:
Հրդեհի հետևանքով տուժած 4 հոգու էլ տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







