Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 09:42

Դպրոցների համար հրապարակված ուղեցույցը կարող է ամեն շաբաթ փոփոխության ենթարկվել. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասում է` ամենաանցանկալի ընթացքն իրենց համար դպրոցների, բուհերի վերաբացումից հետո կլինի այն, որ նորից կարիք լինի անցնել հեռավար համակարգի, որովհետև բացի առողջապահական տեսանկյունից, համակարգն անընդհատ վերափոխելը դժվար կլինի: Այս մասին նախարարը նշել է «Ազատություն» ռ/կ-ի «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ:

Ի պատասխան օգտատերերից մեկի հարցին, թե հնարավոր է, որ նորից անցում կատարվի հեռավար համակարգի դասերի վերսկսումից որոշ ժամանակ անց, նախարարն արձագանքել է. — «Դա մեզ համար ամենաանցանկալի ընթացքը կլինի, որովհետև համակարգն անընդհատ վերափոխելը շատ դժվար է նախարարության համար, ու հիմա մենք ամեն ինչ անում ենք, որ նման ընթացք չլինի, ու լիարժեք պատրաստվում ենք դպրոցների պատրաստմանը, դա կախված է յուրաքանչյուրիցս՝ որքանով հակահամաճարակային կանոնները պահպանենք»:

Նախարարը հայտնել է, որ այն ուղեցույցը, որը հրապարակվել է, կարող է ամեն շաբաթ փոփոխության ենթարկվել. — «Ցուցումներն ու կարգավորումները տրված են դեռ մայիս-հունիս ամիսներից, որ 6 տարեկանից բարձր քաղաքացիները պարտադիր կրում են դիմակ բաց ու փակ տարածքներում, առաջիկայում կունենանք քննարկում, ու փոփոխությունը նույնպես կապված է լինելու համաճարակային իրավիճակի հետ: Այն ուղեցույցը, որը հրապարակվել է, կարող է ամեն շաբաթ փոփոխության ենթարկվել` կապված այս ոլորտում ու կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի փոփոխությունների հետ»:

Նախարարն անդրադարձել է նաև այն հարցին, թե ի՞նչ կլինի եթե ծնողները հրաժարվեն երեխաների համար պարտադիր դիմակներից։ — «Մենք դպրոցներին լավագույնս աջակցելու ենք այդ ուղղությամբ, որպեսզի կանոնները ճշգրտորեն պահպանվեն, տեսչական մարմինները նույնպես դպրոցներին և ուսումնական հաստատություններին կաջակցեն։ Կաշխատենք այս ընթացքում, որ ծնողների հետ գանք համաձայնության այն առումով, որ կանոնները պետք է պահվեն, և երեխաները պետք է հաճախեն դպրոց, իսկ դպրոց չհաճախելու դեպքում կլինեն բացասական հետևանքներ` կրթության շարունակականության ընդհատում, ինչը հետագայում առաջադիմության խնդիրներ կառաջացնի»:

«Մարտ ամսից, երբ դպրոցները փակվել են, դպրոցները որոշակի տնտեսումներ են ունեցել, նաև պետությունը ջանք է գործադրում այս առումով` որոշ քանակի դիմակի տրամադրելու, օրինակ` երեխան դիմակը փչացրել է, կորցրել է, որոշ տոկոս մենք տրամադրելու ենք, ինչպես նաև ախտահանիչ նյութեր: Մենք հետագա շաբաթներին կսկսենք տրամադրել», — նշել է նախարարը` արձագանքելով այն դիտարկմանը, որ այս կանոններին հետևելը ֆինանսական բեռ է դպրոցների համար: «Այն չափով, որ չափով իրենք ունեն խնայողություններ (ֆինանսական), դրանք կուղղեն այս պարտադիր միջոցների ձեռնարկմանը, այն դեպքում, երբ չեն հերիքի, մենք աջակցություն կցուցաբերենք», — հավելել է նա:

Միաժամանակ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ հեռավար կրթության համար նոր գործիքակազմ են մշակել, բայց շեշտել է ևս մեկ անգամ` չեն ցանկանա, որ այդ անցումը լինի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+