Բեյրութի աղետալի պայթյունի հետևանքով հայազգի զոհերի թիվը հասավ 15-ի։ Լիբանանյան Զահլե քաղաքի հիվանդանոցում բժիշկների օգնությամբ 24 օր կյանքի համար պայքարող մեր հայրենակցուհի Անեթ Խաչիկյանն այսօր առավոտյան մահացել է. հաղորդում է Arevelk.am-ը:
«Պայթյունի հետեւանքով ստեղծված իրավիճակի պատճառով շատ վիրավորներ փոխադրվել էին հեռավոր քաղաքների հիվանդանոցներ, անոնցից մեկն էլ 60-ն անց հայուհին էր։ Նա ամուսնացած էր տեղացի արաբի հետ եւ մինչեւ այս պահը այլ տվյալներ չկան իր մասին», — նշվում է հրապարակման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







