Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 05:26

Փոփոխություններ՝ սահամամերձ համայնքների սոցիալական աջակցության օրենքում

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությունները։

Համաձայն փոփոխությունների՝ սահմանամերձ համայնքներում դպրոցական դասագրքերը տրամադրվում են փոխհատուցմամբ, որի տրամադրման չափորոշիչները ու կարգը սահմանում է Կառավարությունը։

Փոփոխություններով նախ առաջարկվում է ևս երեք տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների արտոնությունները: Այն է՝ պետությունը 36 բնակավայրի համար 50 տոկոսի չափով փոխհատուցի սպառած էլեկտարէներգիայի, բնական գազի, ոռոգման ջրի վճարները: Եթե էլեկտարէներգիայի, բնական գազի սպառման ծավալների որոշակի սահմանափակում կա, ապա ոռոգման ջրի դեպքում, անկախ օգտագործված ծավալից, 50 տոկոսի չափով կփոխհատուցի պետությունը: Օրենսդրական նախագծով առաջարկվում է ևս երեք տարի սահմանապահ համայնքներում ապրող բնակիչներին ամբողջությամբ ազատել հողի հարկից, գույքահարկից: Առաջարկվում է նաև օրենքի ուժով ամրագրել այն, որ Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով վնասված բնակելի տները պետությունն ամբողջությամբ կվերականգի:

Հաջորդ փոփոխության համաձայն, եթե հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների ընթացքում բնակիչներից որևէ մեկը վիրավորվի, ինչի հետևանքով ձեռք բերի հաշմանդամության կարգ, ապա նրա բուժօգնությունը ոչ միայն կլինի անվճար, այլև, կախված հաշմանդամության կարգից, բնակիչը պետության կողմից կստանա 1-3 մլն դրամ գումար: Եթե գրանցվի զոհ, ապա պետությունը միանվագ կտրամադրի 5 մլն դրամ: Սոցիալական աջակցության 36 բնակավայրերը հանրապետության 4 մարզում են՝ Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի: Բնակավայրերի զգալի մասը՝ 80 տոկոսը Տավուշում է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+