Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−6°
  • Վանաձոր+1°
  • Կապան+1°
  • Սևան−3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 05:48

Կրթության նախարարությունը ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր կարգ է առաջարկում

Ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման նոր կարգի նախագծի վերաբերյալ ԿԳՄՍ նախարարությունում մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ նախարարության կողմից մեկ շաբաթ առաջ հանրային քննարկման դրված նախագծի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է. e-draft.am հարթակում այն ունեցել է մոտ 16 հազար դիտում, ստացվել է շուրջ 300 առաջարկ, որոնց մեծ մասը վերաբերում են ուսումնական հաստատությունների հաստիքներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հանդիպման նպատակը ֆինանսավորման նոր կարգի նախագծային տարբերակի լրամշակումն է, որը պետք է կատարվի հաշվի առնելով ներկայացված դիտողություններն ու առաջարկությունները, դրանց հիմնավորվածությունը: «Խնդիրներին պետք է նայել, ոչ թե իրավիճակի, այլ ընդհանուր քաղաքականության համատեքստում: Այժմ մշակվում է նաև ուսումնական հաստատություններին լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը, որը դպրոցներին հնարավորություն կտա կատարողական ցուցանիշների հիման վրա ունենալ նաև հավելյալ ֆինանսական միջոցներ»,- նշել է նախարարի տեղակալը:

Նրա խոսքով` հանրային քննարկման ավարտից հետո կառավարության հաստատմանը ներկայացվող նախագծում կներառվեն ֆինանսավորման ընդհանուր սկզբունքները և ուսումնական հաստատությունների ֆինանսավորման բանաձևը: Ֆինանսավորման առանձին բաղադրիչներին առնչվող հարցերը (դասարանների կոմպլեկտավորում, պահպանման ծախսեր, նվազագույն աշխատավարձ և այլն) նորմատիվ կարգավորում կստանան ԿԳՄՍ նախարարի հրամաններով:

ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահրամ Գասպարյանը ներկայացրել է ֆինանսավորման նոր բանաձևի հիմնական մոտեցումը, որի հիմքում դրվել է դասարանների թիվը:

Դասղեկների վարձատրության համար առաջարկվել է կիրառել 10-20 տոկոս հավելավճար` ըստ դասարանում աշակերտների թվի: Մեթոդ միավորման նախագահների համար առաջարկվում է 10 տոկոս հավելավճար: Միաժամանակ նոր կարգի անցումային դրույթներով նախատեսվում է, որ եթե ֆինանսավորման նոր կարգի գործարկման պահին դպրոցներում առկա դրույքաչափերն ավելի բարձր են, քան նախատեսվում է նոր կարգով, ապա պահպանվում է ավելի բարձր աշխատավարձը: Մարզպետարանների ներկայացուցիչները քննարկման ժամանակ բարձրացրել են տարբեր հարցեր` կապված լիազոր մարմինների ֆինանսների վերաբաշխման գործառույթների, հաստիքացուցակների, պահպանման ծախսերի և այլ հարցերի հետ: Նրանց առաջարկվել է խնդիրների վերաբերյալ իրենց առաջարկները գրավոր ներկայացնել նախարարություն:

Համաձայն նախագծի` առանձին մոտեցմամբ է կատարվելու հատուկ և մասնագիտացված դպրոցների ֆինանսավորումը` հաշվի առնելով գիշերակացի և սննդի կազմակերպման հարցերը:

Նշվում է, որ ֆինանսավորման նոր կարգն ուժի մեջ է մտնելու 2021 թվականից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+