Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:33

Գնալու ենք մահճակալային ֆոնդի հետ ծավալման՝ պատրաստ լինելով ցանկացած շրջադարձի․ Թորոսյան

Չորեքշաբթի օրը պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կրկնեց, որ վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածների թվի նվազում է գրանցվում ինչպես բացարձակ արտահայտությամբ, այնպես էլ անցկացված թեստերի քանակի տոկոսներով:

Առաջիկա օրերին մենք կտեսնենք՝ պահպանվում է արդյոք անկման տեմպը, իսկ ինչ վերաբերում է պիկերին, ապա այն մենք ունեինք հուլիսի 6-ին, այդ օրվանից սկսել է նվազել։ Պահպանելով դիմակները կրելու, ախտահանման և սոցիալական հեռավորության կանոնները՝ մենք կարող ենք պահպանել ցուցանիշների նվազման տեմպերը, կամ էլ արագացնել այն, նշել է նախարարը։

Մենք վաղուց հոսպիտալացման խնդիր չունենք, ավելին՝ այսօր շատ ազատ տեղեր ունենք հիվանդանոցներում, և հիմա հարց է առաջանում ՝ ինչ անել հետո սովորական թթվածնային հագեցվածությամբ, վերակենդանացման մահճակալների հետ։ Այս իրավիճակում մենք կսկսենք հիվանդանոցային տեղերի աստիճանական ծավալման, սակայն պատրաստ լինելով ցանկացած պահի դրանք նորից մեկ-երկու օրում ամբողջ ծավալով աշխատացնել, ասել է Թորոսյանը։

Օգոստոսի 1-ից որոշ բժշկական կենտրոններ, մասնավորապես՝ Վեդիում և Դիլիջանում, կվերադառնան աշխատանքի բնականոն ռիթմին։ Համակարգային առումով իրավիճակն ամբողջությամբ կառավարելի է, նշել է Արսեն Թորոսյանը։

«Երևանի  ևս երեք կենտրոններ մոտակա 7-10 օրերի ընթացքում  իրավիճակի նույն տեմպի պահպանման դեպքում նույնպես կվերադառնան իրենց  հիմնական աշխատանքին, և այդ տրամաբանությամբ կգնանք այնքան, որքան պետք լինի: Հավելյալ մահճակալային ֆոնդ չենք պահի, բայց  միևնույն ժամանակ այս  2700-800-ին մոտ մահճակալային ֆոնդը միշտ պատրաստ է  լինելու մեկ-երկու օրվա մեջ ծավալվելու, որպեսզի կարողնանանք այդ մարտահրավերներին դիմագրավել, եթե դա տեղի ունենա»,-ասաց առողջապահության նախարարը:

Անդրադառնալով ծանր, ծայրահեղ ծանր պացիենտների թվին, նախարարը հիշեցրեց, որ նախկինում նշվում էր, որ նրանց թիվը տատանվում էր 650-ի շուրջ, իսկ այժմ   500 և ավելի ցածր են: Նա շեշտեց, որ կա էական առաջընթաց, որը կհանգեցնի նաև քիչ թվով մահացության դեպերի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+