Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:34

Պետությունը մասամբ կվճարի սահմանապահ բնակիչների սպառած էլէներգիան, բնական գազը, ոռոգման ջուրը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ առաջիկա երեք տարում պետությունը մասամբ կվճարի սահմանապահ բնակիչների սպառած էլեկտրաէներգիայի, բնական գազի և ոռոգման ջրի 50 տոկոսը, և ամբողջությամբ՝ հողի հարկը և գույքահարկը: Սահմանապահ աշակերտների դասագրքերը կտրվեն անվճար:

«Սահմանապահ, կողքիդ ենք…

Առաջիկա երեք տարում ևս պետությունը մասամբ կվճարի սահմանապահ բնակիչների սպառած

50% էլեկտրաէներգիան
50% բնական գազը
50% ոռոգման ջուրը
ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ կվճարի սահմանապահի

100% հողի հարկը
100% գույքահարկը
ԱՅՍՈՒՀԵՏ սահմանապահ աշակերտներին դասագրքերը կտրվեն

50% զեղչված կամ
ԱՆՎՃԱՐ

Ադրբեջանական վայրագություններից վնասված բնակելի տները օրենքի ուժով

100% կվերականգնվեն անվճար( աշխ. սկսվել են)
Սպանված գյուղ. և/կամ մսատու կենդանիների համար կտրվի

100% փոխհատուցում սպանված մսատու կենդանիների համար
Աստված մի՛ արասցե, վիրավորվելու հետևանքով հաշմանդամության կարգ ձեռք բերելու դեպքում միանվագ

1-3 մլն դրամ + անվճար բուժօգնություն
5 մլն դրամ զոհվածի ընտանիքին
Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով տեղեկացնում եմ, որ կառավարության քննարկումներից հետո Eduard Aghajanyan-ն արդեն իսկ շրջանառության մեջ է դրել իմ և Sipan Pashinyan-ի հեղինակած օրենսդրական նախագիծը։ Օրենքի այս լրացումներն ու փոփոխությունները հակառակորդի ուղիղ նշանառության տակ գտնվող շուրջ 36 բնակավայրերում ապրողներին հնարավորություն կտան մինչև 2024 թ. հունվարի մեկը պետությությունից ստանալ վերոնշյալ աջակցությունները։

Հ.Գ. գործընկերներ այլ պատգամավորի հետ այս պահին աշխատում ենք ուսման վարձերը և մանկապարտեզները փոխհատուցելու տարբերակների վրա»,- նշված է Գաբրիելյանի գրառման մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+