ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչպես են պատրաստվել դիմավորելու արդեն զորացրված որդուն։
Աշոտ Փաշինյանին սպասում են փուչիկներով. տան դռան դիմաց փակցված է «Բարի գալուստ, զինվոր» գրությունը:
Վարչապետի տիկինը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ կից գրելով. «Անհամբեր սպասում ենք Աշոտին»:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ որդին արդեն զորացրվել ու վերադառնում է տուն:
https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/726998071426085
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







