Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 02:58

Գեղարքունիքի մարզպետը հանդիպել է մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ

Հուլիսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելով համավարակի կանխարգելման միջոցառումների, Պարետատան ընդունած որոշումների կատարման եւ արտակարգ դրության պայմաններում աշխատանքային ռեժիմի պահպանման հետ կապված խնդիրներ:

Գնել Սանոսյանը  իր շնորհակալությունն է հայտնել բուժհիմնարկների ղեկավարներին՝ համավարակի կանխարգելման միջոցառումների ընթացքում գործադրած ջանքերի համար:

Մարզպետը կանգ է առավ նաև կարգապահական խախտումների վրա, որոնք նկատվել են որոշ բուժհիմնարկներում: «Բուժաշխատողները, ճիշտ է, հիմնականում պահպանում են համավարակի դեմ պայքարի միջոցառումներից բխող բոլոր կանոնները, բայց, ցավոք, որոշ դեպքերում դա անում են միայն բուժհաստատությունների տարածքում ու աշխատանքային ժամերին: Մինչդեռ մենք ունենք արձանագրված դեպքեր, երբ նրանցից ոմանք աշխատանքային ժամերից դուրս մասսայական միջոցառումների են մասնակցել, ապա վարակված վիճակում ներկայացել աշխատանքի: Պետք է ուշադիր լինել բուժանձնակազմի ցանկացած անդամի նկատմամբ, սահմանափակել մասնակցությունը տարբեր միջոցառումներին, որպեսզի նրանց շրջանում մենք չունենանք վարակվածության դեպքեր ու համատեղ ուժերով հասցնենք հաղթահարել ստեղծված իրավիճակը »,-շեշտել է մարզպետը:

Գնել Սանոսյանը կոչ է արել՝ չանտեսել առողջապահական մյուս խնդիրներն ու միջոցառումները, որոնք եւս կարեւոր են: «Հատկապես ուզում եմ առանձնացնել պատվաստումների ուշացումը սահմանված ժամկետներից: Հասկանալի է, որ բոլորդ աշխատում եք ծանրաբեռնված գրաֆիկով, սակայն մյուս միջոցառումներն իրականացնելու ժամանակ եւս պետք է գտնեք: Կարծում եմ, որ մեզ մոտ իրավիճակը վերահսկելի է, եւ մենք մեր ջանքերն ավելացնելու դեպքում հետեւում կթողնենք բոլոր դժվարությունները»,-ամփոփեց մարզպետը՝ վերջում անդրադառնալով տնօրենների կողմից առաջ քաշված մի շարք հրատապ լուծում պահանջող հարցերի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+