Կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով Վրաստանը որոշել է հետաձգել այլ երկրների հետ կանոնավոր ավիահաղորդակցության վերսկսումը հուլիսի 1-ից մինչև ամսվա վերջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հանրապետության էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավի խոսքով՝ կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնումը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի հուլիսի 1-ից մինչև ամսվա վերջ: Նրա խոսքո ՝ չարտերային չվերթներ կիրականացվեն։
Նշենք, որ Վրաստանում առաջինկորոնավիրուսով առաջին հիվանդի մասին հայտնի է դարձել փետրվարի վերջին։ Տղամարդը Իրանից Վրաստան է եկել Ադրբեջանի տարածքով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







