Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:13

Ռուսաստանի քաղաքացիներին Հայաստանից ՌԴ տեղափոխելու համար ևս 4 չվերթ կիրականացվի

Ռուսաստանի քաղաքացիներին Հայաստանից ՌԴ տեղափոխելու համար ևս 4 չվերթ կիրականացվի։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։

Երևան–Կալուգա №NGT753 չվերթը նախատեսված է 2020թ. հունիսի 28-ին, ժամը 08:00-ին (տեղական ժամանակով)

Այս թռիչքից կարող են օգտվել Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք ապրում են Մոսկվայում, Մոսկվայի, Վլադիմիրի, Իվանովոյի, Կալուգայի, Ռյազանի, Սմոլենսկի, Տվերսկի, Տուլայի, Յարոսլավլի, Բրյանսկի, Օրյոլի, Լիպեցկի, Տամբովի, Վորոնեժի, Կուրսկի, Պսկովի, Նովգորոդի, Վոլոգդայի, Կոստրոմայի, Ուլյանովսկի, Կալինինգրադի, Նիժնի Նովգորոդի, Պենզայի մարզերում, Մորդովիայի Հանրապետությունում:

Երևան–Սանկտ Պետերբուրգ №NGT761 չվերթը նախատեսված է 2020թ. հունիսի 29-ին, ժամը 11:00-ին (տեղական ժամանակով)

Այս թռիչքից կարող են օգտվել միայն Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի, Պսկովի, Նովգորոդի, Կալինինգրադի, Արխանգելսկի, Մուրմանսկի, Վոլոգդայի մարզերում, Կարելիայի Հանրապետությունում, Կոմի Հանրապետությունում, Նենեցկի ինքնավար մարզում ապրող ՌԴ քաղաքացիները:

Երևան–Սոչի №NGT755 չվերթը նախատեսված է 2020թ. հունիսի 30-ին, ժամը 18:00-ին (տեղական ժամանակով)

Այս չվերթն էլ նախատեսված է միայն Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիների համար, որոնք բնակվում են Վորոնեժի, Աստրախանի, Վոլգոգրադի, Ռոստովի մարզերում, Կրասնոդարի երկրամասում, Ադիգեայի Հանրապետությունում, Կալմիկիայում, Ստավրոպոլի երկրամասում, Կարաչայ-Չերքեզական Հանրապետությունում, Ղրիմում, Սևաստոպոլում։

Երևան–Միներալնիե Վոդի №NGT743 չվերթը նախատեսված է 2020թ. հունիսի 30-ին, ժամը 11:00-ին (տեղական ժամանակով)

Չորրորդ չվերթից էլ կարող են օգտվել Ստավրոպոլի երկրամասում, Կարաչայ-Չերքեզական Հանրապետությունում, Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետությունում, Հյուսիսային Օսեթիայի Հանրապետությունում, Ինգուշեթիայում, Չեչնիայի Հանրապետությունում, Դաղստանում, Կալմիկիայում, Կրասնոդարի երկրամասում, Ղրիմում, Սևաստոպոլում բնակվող ՌԴ քաղաքացիները։

Չվերթերին գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։ Տեղերի քանակը սահմանափակ է: Ցուցակները կձևավորվեն գրանցումների հիման վրա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+